Ինչու են թափվում մազերը. հիմնական պատճառները


Ինչու են թափվում մազերը. հիմնական պատճառները
Փետրվար 6 00:55 2019

Մազերի թափվելը լուրջ խնդիր է, սակայն նախքան դրա դեմ պայքարելը պետք է հասկանալ, թե ինչու են թափվում մազերը: Ահա մազերի թափվելու հիմնական պատճառները:

Սթրես

Սթրեսի բարձր մակարդակը առողջության բազմաթիվ վնասներ է հասցնում, որոնցից մեկը մազերի թափվելն է: Մասնագետները պնդում են, որ սթրեսի հետեւանքով հորմոնալ դիսբալանս է սկսվում, ինչն էլ մազերի թափվելուն է հանգեցնում:

Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցներ կողմակի լուրջ ազդեցություններ են ունենում, որոնցից մեկն էլ մազերի թափվելն է: Նման դեղերից են հակադեպրեսանտները, ստերոիդները, ցավազրկողներն ու քաղցկեղի դեմ պայքարող դեղերը:

Քրոնիկ հիվանդություններ

Քրոնիկ հիվանդությունները եւս կարող են մազաթափության հանգեցնել: Նման հիվանդություններից են շաքարային դիաբետը, արթրիտը եւ վահանաձեւ գեղձի խանգարումները:

Սուր հիվանդություններ

Մազաթափության պատճառ կարող են դառնալ ոչ միայն քրոնիկ, այլեւ սուր հիվանդությունները: Նման հիվանդություններից են՝ որովայնային տիֆը, մալարիան:

Հղիություն

Կանայք հաճախ ուժեղ մազաթափություն են ունենում ծննդաբերությունից հետո՝ կապված հորմոնալ դիսբալանսի հետ:

Աղբյուր՝ Բուժ ինֆո