ՀՀ նախագահը ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկության հիման վրա առանց առարկությունների հրամանագիր է ստորագրել


ՀՀ նախագահը ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկության հիման վրա առանց առարկությունների հրամանագիր է ստորագրել
Հունվար 31 19:10 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը, և նախագահը առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն»,- ասվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ներման խնդրագրերից մեկը վերաբերում է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն: