Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը:
Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել էին հուլիսի 19-ին` «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու» համար։
Նիստի ընթացքում դատարանը մերժեցՌուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը, սակայն Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացրեց, նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: