Պապիկյանը հետևել է պահեստազորայինների վարժանքների ընթացքին


Պապիկյանը հետևել է պահեստազորայինների վարժանքների ընթացքին
Օգոստոս 27 18:06 2025

ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել․

 

«Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին:

 

Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև պահեստազորայիններին՝ ցուցաբերած պատրաստակամության ու ծառայության համար»։