Եւս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ թե ինչ է սպասվում առջեւում՝ կարդացեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ»,-գրել է Փաշինյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հրապարակելով Արտաշատի Ֆեստիվառից լուսանկար, գրել է․
«Արտաշատն է՝ երեկվա Ֆեստիվառին, ավելի քան 20 հազար հանդիսատեսով։
Բոլորին սպասելու ենք սեպտեմբերի 13–ին Հրազդանում և սեպտեմբերի 21-ին՝ Արմավիրում՝ Ֆեստիվառի հաջորդ համերգներին։
Բայց ոչ միայն.
օգոստոսի 28-ին և 29-ին օպերային թատրոնը Ստեփանավանում է սկսում իր նոր խաղաշրջանը։
Ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է իր համերգները մարզերում.
սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,
սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,
սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,
սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում,
սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,
սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:
Այս տարի Վանաձորում կմեկնարկի իր նոր խաղաշրջանը Ստանիսլավսկու թատրոնը՝ սեպտեմբերի 19-ին։
Սա դեռ ամենը չէ։ Մշակութային կյանքը նաև մարզերում է։ Ավելի ու ավելի շատ։ Ճամփորդեք Հայաստանով, բացահայտենք մեր չքնաղ երկիրը»։