Նարեկ Մկրտչյանն ազատվեց, Արսեն Թորոսյանը նշանակվեց


Նարեկ Մկրտչյանն ազատվեց, Արսեն Թորոսյանը նշանակվեց
Օգոստոս 27 16:40 2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ, Նարեկ Մկրտչյանն ազատվել է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։

Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով՝ նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-նշված է հրամանագրի մեջ։