Այսօր Արեգակի վրա տեղի է ունեցել M1.1 դասի բռնկում, որը տևել է 16 րոպե։ Այս մասին հայտնում է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Բռնկման արդյունքում ցածր էներգիայի պրոտոնների հոսք է ներթափանցել մերձերկրային տարածություն։ Սակայն, փորձագետները նշում են, որ դրանց կոնցենտրացիան չի գերազանցում բնական ֆոնային արժեքները։
Արեգակնային բռնկումների դասակարգումը ներառում է հինգ կատեգորիա՝ A, B, C, M և X, որտեղ յուրաքանչյուր հաջորդ կատեգորիա ցույց է տալիս բռնկման հզորության մոտ 10 անգամ աճ։