Ես իշխանական չեմ, և իմ բերանը ոչ-ոք չի կարող փակել. Շահեն Հարությունյան


Ես իշխանական չեմ,  և իմ բերանը ոչ-ոք չի կարող փակել. Շահեն Հարությունյան
Հունվար 31 13:00 2019

Ինչպես հայտնել  էինք, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն աշխատանքի է անցել  Ազգային ժողովում:

Հարցին, թե որպես ով է աշխատելու Աժ-ում, ArmDay.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը նշեց որ աշխատելու է որպես «Իմ քայլը» դաշինիքից պատգամավոր երջանիկ Հակոբյանի օգնական:

Առաջարկը եղել է պատգամավորի կողմից:

Անդրադառալով բանակում ծառայելու հարցին,  պատգամավորի օգնականը նշեց, որ չի ծառայել:

«2017 թվականին ծառայությունից  երեք տարով տարկետում եմ ստացել առողջական խնդիրների  հետ կաված: Տարկետման պատճառներից է նաև  իմ դատվածության փաստը: Չգիտեմ այս առումով հետագայում օրենքը ինչ կսահմանի, բայց այս պահի դրությամբ  չծառայելու պատճառներից մեկն էլ սա է»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է այնպիսի ծանր վիճակում է, որ  արդեն իշխանություից և  ընդդիմությունից վեր  են իր զգացողությունները և մտածմունքները:  Նրա խոսքով՝  պետական մտածողություն  պետք է դրսևորի յուրաքանչյուր քաղաքացի. թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական:

Այն հարցին, թե իշխանության ներկայացուցի՞չ է համարում իրեն,Շահեն Հարությունյանը  պաատասխանեց.

«Ինձ իշխանության ներկայացուցիչ չեմ համարում: Քաղաքացի եմ, ով կգովաբանի լավը, կվատաբանի վատը: Միշտ իմ գնահատականներում  օբյեկտիվ կլինեմ: Ինձ չի խանգարի այն, որ ես իշխանության ներկայացուցչի օգնական եմ: Երբեք իմ գաղափարները մի կողմ չեմ դնի հանուն աշխատանքի: Կան մարդիկ, որ կարծում են, թե ինձ այդ աշխատանքն առաջարկելով փորձել են փակել իմ բերանը, ակայն  նշեմ, որ  ես 14 տարեկանից պայքարի մեջ եմ եղել նախորդ իշխանությունների դեմ, և նրանց ոչ մի կերպ չի հաջողվել փակել իմ բերանը: Հալածանքների եմ ենթարկվել, բանտերի դռների առջև եմ միշտ եղել, ինձ ու իմ ընկերներին դատել են, ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկել»,-ասաց նա:

Շահեն Հարությունյանը 20 տարեկան է, սովորում է ԵՊՀ-ում: Մասնագիտությամբ պատմաբան է, սովորում է երրորդ կուրսում: Պատգամավորի օգնականը նաև նշեց, որ  տարիքի և կրթության հետ կապված խնդիր չկա աշխատանքի անցնելու  առումով, օրենքի խախտում չկա: