Հունվարի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-տվյալներն իրացնելիս Աբովյան փողոցի 85 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են այցեքարտեր եւ դեղահաբ:
Խաչիկ Ս.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ դրամապանակը գողացել էր հունվարի 28-ին, ժամը 20.00-ին, Նորքի 2-րդ զ/ծ-ում՝ 44 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու եւ հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: