Շպռոտը ` խորը դեկոլտեով


Շպռոտը ` խորը դեկոլտեով
Հունվար 21 00:02 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր տեղեկություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է օձի կաշվից պրինտով, խորը դեկոլտեով զգեստով։ Լուսանկարին կից վառ դիմահարդարմամբ Շպռոտ մեկնաբանություն չի կատարել։