Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018թ. նախորդ տարվա համեմատ աճել է 11.9 տոկոսով


Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018թ. նախորդ տարվա համեմատ աճել է 11.9 տոկոսով
Հունվար 10 13:09 2019

Անցած տարի Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է 2017թ.  ցուցանիշը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»ՓԲԸ-ից  2018թ., «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:

 

2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս: