Այսօր ժամը 17։40-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով, ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կրակված փամփուշտ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է եղել կրակոցի հետևանքով։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։
Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ

