ՄԱՍԷ թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը գրել է․
«Մեր շատ սիրելի Վեհափառ Հայրապետի տարեդարձն է:
Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է: Աստված է Հայոց Հայրապետի հետ:
Եվ մենք՝ նրա հոգևոր զավակներս, հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ Երկրի, ի բարօրություն ու փրկություն մեր հարազատ Ազգի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:
Ողջ լերուք, սիրելիներ ի Տեր»: