Այսօր Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի դին (հայտնի է Բրավոյի Կարեն անունով):
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17:37-ին Արաբկիրի համայնքային բաժնում Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Դեմիրճյան 1 հասցեի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա, ձեռքին՝ ատրճանակ: Ահազանգի հետքով դեպքի վայր այցելած իրավապահները մեքենայի սրահում հայտնաբերել են տղամարդու՝ քթից ու ականջներից արնահոսող դին:
Պարզվել է, որ տղամարդը 1976 թվականին ծնված, Երևանի բնակիչ Կարեն Էդուարդի Գասպարյանն է:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա գործարար Կարեն Գասպարյանն է՝ հայտնի որպես Բրավոյի Կարեն: