Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7–ին


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7–ին
Դեկտեմբեր 4 19:11 2018

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու․ այն կհրապարակվի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։