Քաղաքապետարանը՝ ծառահատման վերաբերյալ տեղեկություններից


Քաղաքապետարանը՝ ծառահատման վերաբերյալ տեղեկություններից
Նոյեմբեր 15 18:53 2018

Հարգելի քաղաքացիներ,
«Ecolur.org» կայքում հրապարակված տեղեկատվությունը, որ Մուշավան և Ջրաշեն թաղամասերի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ծառահատում՝ չի համապատասխանում իրականությանը: Աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-դենդրոլոգ Ա. Հազարապետյանի կողմից դեռևս 25.10.2018 թվականին իրականացվել է տեղազննություն Մուշավան 4-րդ փողոց հ.2/17 հասցեում, որի տարածքը ծառապատ չէ, ինչի մասին վկայում է նաև հետևյալ հղումը՝ https://www.google.com/maps/@40.1441463,44.5567592,221m/data=!3m1!1e3/: Տեղեկացնենք նաև, որ նշված հողատարածքը սեփական է:

Երեւանի քաղաքապետարան