Ազնավուրի որդին կթողարկի հոր երաժշտական հետմահու ալբոմը


Ազնավուրի որդին կթողարկի հոր երաժշտական հետմահու ալբոմը
Նոյեմբեր 15 00:39 2018

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, մտադիր է թողարկել հոր երաժշտական հետմահու ալբոմը:

«Գուցե ստացվի հավաքածու ստեղծել, որը կներառի 6 երգ հորս կատարմամբ և վեց երգ, որոնց կատարումը նա կվստահեր անձանց, որոնց շատ էր գնահատում», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Ազնավուրի որդին ասել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:

Միշա Ազնավուրի խոսքով՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ է իրականացվում նաև Universal ընկերության հետ:

Ազնավուրի որդին ընդգծել է, որ ֆիլմ է նախատեսվում թողարկել, որում կցուցադրվեն հենց շանսոնյեի պատկերած կադրերը: Մտադրություն կա նաև անիմացիոն հոլովակներ նկարահանել, որոնցում կհնչի աշխարհահռչակ հայի երաժշտությունը: