Գագիկ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին


Գագիկ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին
Հոկտեմբեր 31 14:20 2018

ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրել է Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները և կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման և կո­ռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատա­վորման մոտեցումները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական  վարույթ­ների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակ­ցության ամրապնդման հետ կապված հարցեր:   

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել  և կարևորել է ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մաս­նակցու­թյունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում: