Սելավային հոսքի պատճառով Լարսը փակ է


Սելավային հոսքի պատճառով Լարսը փակ է
Սեպտեմբեր 10 13:10 2025

Վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին): Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։