Քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք հստակ քաղաքական հայացքներ են ունեցել. Գառնիկ Դանիելյանը՝ ԲԴԽ նախագահին


Քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք հստակ քաղաքական հայացքներ են ունեցել. Գառնիկ Դանիելյանը՝ ԲԴԽ նախագահին
Սեպտեմբեր 10 12:36 2025

 

«Ի՞նչն է պատճառը, որ այդ էլէկտրոնային համակարգը չի գործում և դատավորներին գործերի մակագրությունը ձեռքով է արվում»,-ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա բարձրացրեց հասարակության մտահոգությունը, որ քաղաքական  հատուկ գործերը մակագրվում են ընտրված դատավորներին։

«Այդ լուծումները ե՞րբ պետք է տրվեն, որ մեր հասարակության մեջ այն համոզմունքը լինի որ, իշխանությունների սրտի դատավորներին չի մակագրվում գործերը։ Նույն քաղաքական գործերով մակագրությունները միշտ նույն դատավորներին են գնում և մեր մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ դատավարական պրոցեսները, ոչ օբյեկտիվ են գնում և վերջում էլ հիմնականում այդ մարդիկ տարվում են կալանքի»,-ասաց Գառնիկ Դանիելյանը և հավելեց.

«Հետաքրքիր է, որ քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք նախկինում կոնկրետ հստակ քաղաքական հայացքներ են ունեցել, և այդտեղ շահերի բախում չեք նկատում»։

Գառնիկ Դանիելյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ պետք է կիրառվի, որ ձեռքով մակագրման մեխանիզմը չլինի։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը գործում է, բայց լինում են խափանումներ, որոնք արագ վերացվում են, իսկ էլեկտրոնային համակարգը ԲԴԽ-ի ենթակայության տակ չէ։

ԲԴԽ նախագահը նշեց, որ գործի տեակներ կան, որոնք դեռևա ձեռքով է մակագրում, իսկ կալանքների գործերը միանշանակ էլեկտրոնային է։

«Էլեկտրոնային մակագրությանը միջամտելը քրեորեն պատժելի արարք է, եթե ինչ-որ մեկը ոկորշի, որ պետք է միջամտի, ուրեմը պետք է պատրաստ լինի, որ ինչ որ մի օր պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Աթաբեկյանը։

Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ կա «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ դատավոր Մասիս Մելքոնյանը, բոլոր քաղաքական գործերն իրեն են մակագրվում և բոլորը 99%-ով կալանքի է գնում։

ԲԴԽ նախագահը չուզեց մեկնաբանել կոնկրետ դեպքը։