Նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը կալանավորվեց


Նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը կալանավորվեց
Հոկտեմբեր 31 12:33 2018

Հոկտեմբերի 27–ին երեկոյան ձեռքին նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Այս մասին NEWS.am–ին ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

43–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նա կալանավորվել է։