7 ժամ ջուր չի լինելու Ավան վարչական շրջանում


7 ժամ ջուր չի լինելու Ավան վարչական շրջանում
Հոկտեմբեր 31 11:30 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 11։00-18:00 կդադարեցվի Երեւանի Ավան վարչական շրջանի Խուդյակով, Շահինյան, Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: