Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ցույց են անում ԱԺ-ի դիմաց


Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ցույց են անում ԱԺ-ի դիմաց
Հոկտեմբեր 31 11:19 2018

Ազգային ժողովն այսօր իր արտահերթ նիստում քննարկում է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

Նիստից առաջ Ազգային ժողովի մուտքի մոտ  բողոքի ակցիա է սկսվել. ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները հավաքվել են եւ պահանջում են, որ համաներումը տարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների վրա։