«Վեոլիա ջուրը» հերքում է տեղեկությունները, թե Վանաձորում 4 օր ջուր չի լինելու


«Վեոլիա ջուրը» հերքում է տեղեկությունները, թե Վանաձորում 4 օր ջուր չի լինելու
Հոկտեմբեր 30 17:57 2018

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերքում է, որ Վանաձորում 4 օր ջուր չի լինելու։ 

Ընկերությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. 

 

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այսօր կեսօրին տարածել է պաշտոնական հաղորդագրություն՝ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վերագործարկման մասին: Առավոտյան ժամը 8.00-ից Վանաձորի և հարակից 13 գյուղերի ջրամատակարարումն իրականացվում է համաձայն գրաֆիկի:

Ցավոք, որոշ անձիք անհասկանալի նպատակներով տարածում են լուրեր՝ հեռախոսազանգերի ու սոցիալական ցանցերի միջոցով այն մասին, որ Վանաձորում ևս 4 օր ջուր չի լինելու:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն վճռականորեն դատապարտում է նման արարքները, որոնք, անկախ դրդապատճառներից, փաստացի միտված են վարկաբեկելու ընկերությանը, և խնդրում է սպառողներին՝ իրենց հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել օպերատոր կազմակերպությանը. հեռ.՝ 1-85, 011.300-185, 0800 00 185 (անվճար), էլ.փոստ՝ [email protected]»: