«Կոմպրոմիսը բացառվում է»․ Փաշինյան


«Կոմպրոմիսը բացառվում է»․ Փաշինյան
Սեպտեմբեր 10 19:31 2025

Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Էջմիածնում նրա կողմից նախաձեռնվելիք հավաքի մասին։

 

«Պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում, որը պետք է լինի այդ գործողության կուլմինացիան։Հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ իրադարձությունն ունենա հոգևոր բովանդակություն։ Վերջին շրջանում մեծ ժամանակ եմ ծախսում, որ մեր գործընկերներին բացատրեմ՝ այս պրոցեսի նպատակը կադրային հարց լուծելը չի, այս պրոցեսի նպատակը բացառապես Հայաստանցյան Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգումն է, որը մեր, իմ սրբությունն է։ Ինչպես Աստվածաշնչում է ասված՝ մենք չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի առջև։ Մենք պետք է սրբագրենք մեր սրբության սրբոցը և դրա կուլմինացիան լինելու է Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,-ասաց Փաշինյանը։

 

 Նա ավելացրեց, թե չեն լինելու քաղաքական բովանդակությամբ կոչեր, ելույթներ, հնչելու են «հոգևոր բովանդակությամբ ելույթներ»։

 

 «Բացառվում է կոմպրոմիսը։ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա, չի օգնելու և փրկելու ոչ մի բան»,-պնդեց Փաշինյանը։