Երեկ՝ ժամը 23։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ներկայացրել, որ Հասրաթյան փողոցի տներից մեկի դիմաց մի քաղաքացի կրակել է օդ և գետնին։
Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից: Մեկնած օպերատիվ խումը պարզել է կրակողի ինքնությունը: Ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով:
Կրակողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: