Լոռիում այրվել է մոտ 2500 հակ պահեստավորած անասնակեր


Լոռիում այրվել է մոտ 2500 հակ պահեստավորած անասնակեր
Հոկտեմբեր 29 23:43 2018

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 15:01-ին:

Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորած անասնակեր: