Դիլիջանի թունելը հոկտեմբերի 30-ին երեք ժամով կփակվի


Դիլիջանի թունելը հոկտեմբերի 30-ին երեք ժամով կփակվի
Հոկտեմբեր 29 20:37 2018

Դիլիջանի թունելը հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից մինչ 15։00-ը կփակվի այդտեղ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

«Թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։

Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի թունելը կփակվի։ Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով»,- նշված է հաղորդագրության մեջ։