Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրաժարվել է քաղաքապետի խորհրդական դառնալու Հայկ Մարությանի առաջարկից


Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հրաժարվել է քաղաքապետի խորհրդական դառնալու Հայկ Մարությանի առաջարկից
Հոկտեմբեր 29 17:35 2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկել է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին իր խորհրդականի պաշտոնը, ինչից Նիկոյանը հրաժարվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մարությանն ասաց, որ նման առաջարկ կանի նաև Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին, և եթե վերջինս ընդունի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, ինքը շատ ուրախ կլինի:

«Ես շատ կարևորում եմ Վահե Նիկոյանի և Կամո Արեյանի պրոֆեսիոնալիզմը և կարծում եմ, որ նրանք պատրաստակամ են մեզ օգնել խորհուրդներով»,-նշեց նա:

 Հայկ Մարությանը հայտարարեց քաղաքապետարանի աշխատանքներն օպտիմալացնելու մասին՝ ընդգծելով, որ այս մեխանիզմներն ազդելու է նաև հաստիքացուցակի վրա: