Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իռլանդիայի նախագահին պաշտոնում վերընտրվելու առթիվ


Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իռլանդիայի նախագահին պաշտոնում վերընտրվելու առթիվ
Հոկտեմբեր 29 17:11 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ ՀՀ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մայքլ Հիգգինսի գործունեությունն ու հավակնոտ ծրագրերը կնպաստեն Իռլանդիայի զարգացմանը եւ բարգավաճմանը:

«Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Իռլանդիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում՝ ի շահ մեր երկրների»,-մասնավորապես նշված է նախագահի ուղերձում: