Նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց


Նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց
Հոկտեմբեր 29 16:21 2018
Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր։ Սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։
 
Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, սակայն իրավիճակը նորից կրկնվում է։ Բնակչությանը և վարորդներին հորդորում ենք չպոկել, չտանել ճանապարհային նշանները և լուսային անդրադարձիչները։ Դրանք տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգության համար։
 
Դրանց բացակայությամբ կամ պակասով կարող է ստեղծվել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։