Արտաշատի տարածաշրջանն այսուհետ կսպասարկի հիմնանորոգված բարձրակարգ հիվանդանոց


Արտաշատի տարածաշրջանն այսուհետ կսպասարկի հիմնանորոգված բարձրակարգ հիվանդանոց
Հոկտեմբեր 28 14:00 2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատարԱրսեն Թորոսյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է Արտաշատի հիմնանորոգված բուժկենտրոնի շահագործման մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բուժկենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:

«Այսօր շահագործման ենք հանձնում ևս մեկ մարզայինժամանակի պահանջներինհամապատասխան բժշկական հաստատությունՍա նշանակում էոր  ևս շուրջ 90 հազարբնակչության հետայսու կմատուցվեն որակյալմատչելի և արդի բժշ­կա­կան ծառայություններտեղումիրենց բնակավայրերի մոտՍա նշանակում էոր դուք կխնայեք ժամանակ ու ծախսեր ևկխուսափեք բուժման համար մայրաքաղաք հասնելու անհարմարությունից»,- բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ առողջության պահպանման առաջնային օղակում հաջորդ տարի աշխատավարձերը կբարձրանան ևս շուրջ 15%-ով:

«Կասեքքիչ էԱյոշատ չէբայց ամիսների ընթացքում 30 տոկոսով բարձրացումն արդենտեղաշարժ էՈւ սրանով կանգ չենք առնում: Բյուջեի միջոցների վերաբաշխմամբ ֆինանսականհավելյալ միջոցներ ենք ուղղել սրտի վիրահատություններինուռուցքաբանությանըերեխաներիբուժօգնությանը և շտապօգնությանըԵկող տարի այս միջոցները կրկին աճելու ենԱյոսա էլ չիերաշխավորում առողջապահական ծախսերի ամբողջական ծածկումբայց դրական տեղաշարժէ:

Իրական և արհեստածին դժգոհությունները քիչ չենԱմեն օր ենք ստանում դրանքբազմաթիվխնդիրների ենք տեղյակԻսկ մինչ դուք ականատես կլինեք արդյունքներինհավատացնում եմոր առաջնորդվում ենք նոր սկզբունքներով ու նոր ծրագրերովՉեն լինելու այս կամ այն կերպարտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Ոլորտում ստվերայինդրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Կառավարության որոշման հիման վրա Արտաշատի պոլիկլինիկան, Արտաշատի հիվանդանոցը, Արտաշատի ծննդատունը, Արտաշատի հակատուբերկուլոզային դիսպանսերը միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ մահճակալների ընդհանուր թիվը 275-ից կրճատելով 130-ի: Այսպիսով` ապահովվել է դրանց տեղակայման արդյունավետությունն ու մատչելիությունը, կրճատվել են կրկնվող անարդյունավետ ծառայությունները, ազատվել  և կոնսերվացվել է վարչական տարածք:

Արդիականացման գործընթացում կառուցվել են ջրամբար և նոր պոմպակայան: Տեղադրվել է բժշկա­կան 3 նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթա­կա­ռուց­վածք­ները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուց­ման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժ­վել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխու­թյան, քույրա­կան ազդական­չի, հակա­հրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ­չա­յին ու հեռախոսա­կապի ներքին ցան­ցերը:

Տեղադրվել են ջեռուց­ման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև     կենտ­րոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցան­կա­պատի կառուցում:

Արտաշատի բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ, գործում է ինտենսիվ թերապիայի ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա:

Ծրագրի շրջանակներում Արտաշատի ԲԿ-ն հագեցվել է նաև ժամանա­կա­կից բժշ­կա­կան սարքավորումներով, կահույքով և պարագաներով, մասնավորապես, բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, թոքերի արհես­տա­կան օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար: Որոշ սարքավորումներ էլ հատկացվելու են առաջիկայում:

Արդիականացված բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատկապես Արտաշատի տարածաշրջանի շուրջ 90 հազար բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշ­կա­կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ:

Վարկային ծրագրի շրջանակներում ներդրվել է 2 մլրդ 89.5 մլն դրամ ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 417.9 մլն (20%), Համաշխարհային բանկի վարկային միջոցներից՝  1 մլրդ 671.6 մլն (80%):

Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 40.7մլն դրամ,     

Երկու մասնաշենքի հիմնանորոգում` 1 մլրդ 545.6 մլն դրամ,

Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում, անձնակազմի ուսուցում` 341.7 մլն դրամ,            

Բժշկական կահույքի մատակարարում` 161.5 մլն դրամ: