Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ի սահմաններում ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ավանի Աճառյան շենքերից մեկում ապրող 79-ամյա մի կին եւ հայտնել, որ շքամուտքում անծանոթ մի երիտասարդ բացահայտ հափշտակել է իր պայուսակը: Նա հայտնել է, որ պայուսակում եղել է փող, բջջային հեռախոս, նույնականացման քարտ, ակնոց եւ այլն:
Ոստիկանները արագ պարզել են, որ կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձը դեռ Նոր Նորքում է: Դեպքից ընդամենը 30 րոպե անց ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին՝ Մասիս Ն.-ին: Նրա մոտից հայտնաբերվել է գողացված հեռախոսը:
Մասիս Ն.-ն կալանավորվել է եւ տեղափոխվել ՔԿՀ: