Նախագահի հրամանագրով Գենադի Տավարածյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ


Նախագահի հրամանագրով Գենադի Տավարածյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Հոկտեմբեր 27 21:50 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գենադի Տավարածյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 

Գենադի Տավարածյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: