Արմեն Ղահրամանյանն ազատվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից


Արմեն Ղահրամանյանն ազատվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից
Հոկտեմբեր 27 21:25 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ղահրամանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին:  

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 11-րդ կետերի. Արմեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: