Այս գիշեր 4 մարզերում ջերմաստիճանը հողի մակերեւույթին կհասնի -4-5 աստիճանի


Այս գիշեր 4 մարզերում ջերմաստիճանը հողի մակերեւույթին կհասնի -4-5 աստիճանի
Հոկտեմբեր 27 18:08 2018

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման եւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի եւ Արմավիրի մարզերում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդում սպասվում է 0…-3, իսկ հողի մակերեւույթին` -4…-5 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: