Սողանք Գորիս-Տաթև ավտոճանապարհին


Սողանք Գորիս-Տաթև ավտոճանապարհին
Հոկտեմբեր 27 16:00 2018

Այսօր՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ից դեպքի վերաբերյլա լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։