Գյումրիում վրաերթի ենթարկված 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է


Գյումրիում վրաերթի ենթարկված 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբեր 27 14:32 2018

«ՊԱԶ-672» երթուղային ավտոբուսի վարորդը Գյումրի քաղաքի Չերազի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, ժ.12.30-ի սահմաններում: Տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: 
Կատարվում է քննություն։