Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ


Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ
Հոկտեմբեր 27 14:18 2018

Հոկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: