Արտակարգ դեպք Կոտայքում. BMW-ն բախվել է Nissan-ին եւ Opel-ին. կա 5 վիրավոր


Արտակարգ դեպք Կոտայքում. BMW-ն բախվել է Nissan-ին եւ Opel-ին. կա 5 վիրավոր
Հոկտեմբեր 27 14:05 2018

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 43.4 կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 35 PG 727 համարանիշի, Opel մակնիշի 11 AL 711 համարանիշի եւ Nissan մակնիշի 35 ՍG 023 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նախնական տեղեկություններով Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել, եւ Nissan-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի Opel-ի վարորդին, այդ ժամանակ BMW-ն մեծ արագությամբ առաջ ընթանալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին։

Ոստիկանությունն ունի նաեւ կասկածներ, որ հնարավոր է՝ վիրավորների մեջ վրաերթի ենթարկվածներ լինեն։