Ժերեմի Դելվերը ելույթ կունենա Հայաստանում


Ժերեմի Դելվերը ելույթ կունենա Հայաստանում
Հոկտեմբեր 27 13:29 2018

Հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը:

Ժ. Դելվերը կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը: