Տերյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա


Տերյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Հոկտեմբեր 27 00:49 2018

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում՝ «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց, հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով արմատից պոկվել ընկել է ու փակել ողջ ճանապարհը:

Ինչպեs հայտնում է Shamshyan.com- ը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել են կայանված վիճակում գտնվող Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Եթե փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ են գործել, ապա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները մինչև այժմ չկան:

Վնասված ավտոմեքենաների տերերը սպասում են, որպեսզի քաղաքապետարանից ու թաղապետարանից մարդիկ գան դեպքի վայր, որ իրենք նրանց հետ քննարկեն, թե արդյող հնարավոր է տուժած քաղաքացիներին փոխհատուցվի կրած վնասը: Ճանապարհը երկկողմանի փակվել է և ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: