Ստեփանակերտում նոր բնակելի թաղամաս է կառուցվում. Այնտեղ է այցելել Բակո Սահակյանը


Ստեփանակերտում նոր բնակելի թաղամաս է կառուցվում. Այնտեղ է այցելել Բակո Սահակյանը
Հոկտեմբեր 26 17:43 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Նախագահը կարեւոր է համարել ծրագրի իրականացումը, որի արդյունքում բնակարաններ կհատկացվեն սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին եւ հիփոթեքային վարկավորման շրջանակներում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: