Ողջ ճշմարտությունը Բժշկական համալսարանի միջադեպի հետ կապված. Ն. Վանեսյանը բացում է փակագծերը


Ողջ ճշմարտությունը Բժշկական համալսարանի միջադեպի հետ կապված. Ն. Վանեսյանը բացում է փակագծերը
Հոկտեմբեր 25 22:50 2018

Բժշկական  համալսարանում տեղի ունեցած սկանդալը ավելի խորքային պատճառներ ունի:

ArmDay.am-ի հետ զրույցում  Հոգեկան Առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ  Վանեսյանը ներկայացրել է միջադեպի պատճառներն ու այլ մանրամասներ:

-Պարո'ն Վանեսյան, ի՞նչ է կատարվել իրականում, որտեղի՞ց է սկիզբ առել սկանդալի թեման:

-Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ իմացանք, որ մենք համապատասխան դիպլոմ չենք ստանալու:MBA-ի դիպլոմ ստանալու հետ կապված խնդիրները ավելի խորքային են: Իսկզբանե մենք ուսումնական պրոցեսը սկսել ենք, իմանալով, որ MBA դիպլոմ ենք ստանալու,սակայն  մի քանի ամիս անց, երբ պայմանագրերը բերեցին, որպեսզի կնքենք, հայտնաբերեցի, որ մենք ոչ թե ստանալու ենք MBA-ի դիպլոմ, այլ ստանալու ենք Բուժհաստատությունների կառավարչի մագիստրոսի կոչում: Դա կոպիտ խախատում էր, քանի որ բոլորս եկել էինք MBA-ի համար: Իմ պարագայում  մագիստրոսի կոչումն ավելի ցածր էր, քան իմ՝ Առողջապահության կառավարման կլինիկական օրդինատորի աստիճանը: Ես խնդիրը բարձրացրի, չնայած մեզ չէին թողնում զբաղվել այդ խնդրով: Դեկանն ասում էր, որ հենց սկզբից էլ  տեղեկացվել է այս մասին, սակայն մեր էլեկտրոնային հասցեներին ուղարկված նամակներում պահպանված է,որ  մենք պետք է ստանանք MBA-ի դիպլոմ: Դրանից հետո  մենք զանգել  ենք Կրթության և գիտության նախարարություն, փորձել ենք հասկանալ՝ ինչ է կատարվում և հասկացել ենք, որ Հայաստանում MBA մասնագիտություն առհասարակ չկա Կառավարության կողմից հաստատված բարձրագույն և հետբուհական  մասնագիտությունների ցանկում: Սկսեցինք նորից պայքարել, ռեկտորի հետ հանդիպում պահանջեցինք,ասացին,որ նա հրաժարվել է հանդիպել մեզ հետ և խորհուրդ տվին՝ ինքնուրույն լուծել այդ հարցը:

-Համալսարանն այդպես էլ ոչինչ չձեռնարկե՞ց:

-Թավշյա հեղափոխությունից հետո ԿԳՆ-ին  տեղյակ է պահվել այս մասին,որից հետո երբ մենք արդեն բողոքի ալիք էինք բարձրացրել, Բժշկական համալսարանը դիմել է Կառավարությանը,  ինչ -որ բաներ են փոխվել և մեր ավարտելուց միայն  չորս ամիս անց՝երեկ, մենք ստացանք MBA-ի դիպլոմ:

-Դրանով խնդիրները չավարտվեցի՞ն ի վերջո ստացել եք  այն դիպլոմները, որի համար պայքարել եք:

-Այստեղ մեկ խնդիր չէ, խնդիրների շարան է: Նախ ասեմ, որ դիպլոմ տալու օրը մի քանի անգամ փոխվեց: Մենք պետք է դիպլոմները ստանայինք նոյեմբերի մեկին, սակայն երկու օր առաջ զանգահարեցին և տեղեկացրին, որ դիպլոմները կստանանք հոկտեմբերի 24-ին, քանի որ այդ օրը նոբելյան մրցանակակիրներ են գալու, շատ հարգարժան մարդիկ են լինելու և  մենք իրենց ձեռքից պետք է ստանաք այդ դիպլոմները: Մեր ընկերներից շատերը զբաղված էին և չկաողացան ներկա գտնվել այդ արարողությանը: Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ հասկացանք, որ ամեն ինչ անկազմակերպ է.օրակարգ չկար, հագուստի չափսերը չէին համապատասխանում և այլն:

Դիպլոմները հանձնեցին և մեզանից որևէ մեկին ձայն չտվին խոսելու, անգամ՝ շնորհակալություն հայտնելու: Մենք ուսանողներով սկսեցինք քննարկել, թե ինչու մեզ խոսելու հնարավորություն չեն տալիս: Ես նամակ գրեցի ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանին, ում ճանաչում եմ տաս տարի և ավելի, և նա պատասխանեց, որ սա Նոբելյան մրցանակակիրների տոնն է և իրենք պետք է խոսեն: Ես պատասխանեցի, որ սա մեր օրն է առաջին հերթին, թեև պատվելի է, որ հենց նրանց ձեռքից ենք ստանում դիպլոմները: Այդ ընթացքում, հավանաբար, նա խոորհուրդ է տվել ռեկտորին, որ լավ կլինի եթե ուսանողներից  գոնե մեկը խոսի, բայց մենք արդեն որոշել էինք, որ այլևս չենք խոսի, քանի որ մեզ երկրորդական էինք զգում:

-Այդպես էլ չխոսեցի՞ք, չօգտվեցի՞ք խոսելու ձեր իրավունքից:

-Երբ դահլիճում գրեթե մարդ չէր մնացել, լրատվամիջոցներն էլ այլևս ներկա չէին, պրոռեկտորը բարձրացավ բեմ  և հայտատրարեց, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի խոսելու, կարող է խոսել, սակայն մենք հրաժարվեցինք: Քանի որ տնավարի միջոցառում էր, ռեկտորը միանգամից բարձրացավ բեմ և ասաց.« Այս հարթակը, որ ձեզ տրամադրում ենք, դուք պիտի կարողանաք ճիշտ օգտագործել»:

Դա իմ և համակուրսեցիներիս մոտ  մտահոգություն առաջացրեց, քանի որ մենք տաս տարուց ավելի սովորել ենք մեր մայր ԲՈւՀ-ում և որևէ մեկը մեզ իրավունք չունի այդտեղ հարթակ չտրամադրելու:

Դրանից հետո նկարվելու աարողությունը եղավ, որից հետո ինձ մոտեցավ Շուշան Դանիելյանը և ասաց, որ զանգել է չեմ պատասխանել, ուստի առաջարկում է բարձրանալ իր աշխատասենյակ: 

-Ինչի՞ մասին էր ուզում խոսել աշխատակազմի ղեկավարը:

 -Բարձրացանք  նրա աշխատասենյակ, սակայն զգացվեց, որ նա  ռեկտորի հանձնարարությամբ է այդտեղ և  սկսեց միանգամից գոռգոռալ, ճվալ՝ ձեզ ո՞վ է թույլ տվել որոշել ուրիշների  փոխարեն, սա մեր միջոցառումն է:Դա ինձ համար զարմանալի էր, քանի որ ես հայ կնոջը այդ կեպարում չեմ պատկերացնում: Ես բարձր տոնով ասացի, որ այդ իրավունքը չեմ վերապահել, որպեսզի ինձ հետ այդ տոնով խոսեն և խնդիրը հենց դա է, որ մեր դիպլոմների արարողությունը դարձրել են շոու,մեզ էլ դարձրել են մասնակից և երկրորդական դեր են տվել, այն էլ այն դեպքում, երբ դիպլոմի ներսի պարունակության համար մենք ամբողջ կուրսով պայքարել ենք: Դուռը զայրացած, գուցե մի քիչ էլ կոպիտ, փակեցի, դուրս եկա: Դրանից հետո ռեկտորը բոլորին հրավիրեց վերև, մի մասը  գնաց, մնացածը հրաժարվեցին: Ռեկտորը հավաքվածներին ասել է, որ պրոֆեսորադասախոսական կազմըանմիջապես  որոշում կընդունի և կդիմեն վարչապետին և կբողոքեն:

-Ինչո՞ւ կբողոքեն, ո՞ւմ դեմ:

-Բողոքն իմ դեմ էր: Ես որպես ուսանող էի ներկա, ոչ թե որպես Հոգեկան առողջության ազգային կենտրոնի տնօրեն: Հարց է առաձանում՝  այդ ի՞նչ եմ արել, ազգային անվտագնության հարց եմ հարուցե՞լ, թե՞ ինչ եմ արել,  և արժե դրա համար  նամակ գրել ՀՀ վարչապետին և զբաղեցնել այդ հարցով:

Քանի որ միջոցառումը կազմակերպել էր Շուշան Դանիելյանը, բնականաբար, չէին ցանկանում որևէ քննադատություն ընդունել միջոցառման հետ կապված:

-Բողոքը եղավ, պրոֆեսորադասախոսական կազմը ստորագրել էր բաց նամակի տակ: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ ստորագրող դասախոսներից ոչ բոլորն են ներկա եղել միջոցառմանը:

-Այո, երեկոյան եղավ մամուլում տեղատարափը, ի դեպ, բժշկական համալսարանի այն  աշխատակիցները, ովքեր հավատարիմ ձևով ծառայում են ռեկտորի ռեժիմին, փորձեցին ակտիվ ձևով տարածել այդ ամենը: Մենք ամեն բան ֆիքսել ենք, թե ով, ինչպես է տարածում այդ նյութերը:  Այս ամենից հակահեղափոխական հոտ էր գալիս:

Սա դեռ ամենը չէ. առավոտյան զանգում են որոշ համակուրսեցիների և  հրատապ կանչում համալսարան: Վեց-յոթ հոգի գնում են և պազվում է, որ էթիկայի հանձնաժողովի նիստ է հրավիրված: Արմեն Մուրադյանը, ցավոք իր աշախատակիցների հետ է խառնել,երբ որոշել է էթիկայի նիստ հրավիրել ,քանի որ իմ և նրա միջև որպես իրավաբանակն փաստաթուղ ուսանող լինելու հանգամանքը իրավաբանորեն  ավարտվել  է այս տարվա մայիսին և հավաստող փաստաթուղթը ստացել եմ երեկ:

Այնպիսի տպավորություն է, որ Բժշկական համալսարանի ռեկտորը բան ու գործ չունի, նստած էթիկայի հանձնաժողովի նիստեեր  է հրավիրում, իսկ իր  հովանավորյալները որոշում են, թե Վանեսյան Նարեկին ոնց կարելի է վատաբանել: Իմ համակուրսեցիներին էլ հրահրում են իմ հասցեին վատ խոսել:

Մեր համակուսրեցիներից մեկը  հարց է բարձրացնում, որ եթե էթիկայի նիստ է որտեղ Նարեկի հարցն է բարձրացվում, որտե՞ղ  եմ ես, և հետո ո՞վ է ույլ թտվել  կանչել էթիկայի հանձնաժողովի նիստ, որտեղ օրակարգ անգամ չկա, և ինչո՞ւ են հրահրում, որպեսզի իմ  հասցեին վատ բան խոսեն, երբ ես իմ և մեր բոլորի շահերն եմ արտահայտել:

-Այսինքն էթիկայի հանձնաժողովի նսիտ են հրավիրել, որպեսզի ներկաներին համոզեն Ձեր դեմ  վատ տրամադրվե՞լ:

-Այո, սակայն ընկերներս դուրս են եկել, չեն մնացել նիստին և հենց այդ պահին Էթիկայի հանձնաժողովի անդամներից մեկն ասել է՝ էս ով են սրանք... աղջիկներից մեկը պատիվ է պահանջել և ասել, որ եթե հանձնաժողովի անդամն է իրեն  նման արտահայտություն թույլ տվել, ուրեմն այլ բան չեն էլ ակնկալում:Շուշան Դանիելյանը այդ պահին փորձել է մեղմացնել  իրավիճակը, սակայն ուսանողները դուրս են եկել:

-Այսինքն, այս ամենի պատճառը Ձեր  ւ ձեր համակուրսեցիների վիրավորա՞նքն է եղել:

-Մենք մեզ երրորդական նշանակության անձ ենք համարում երեկվա միջոցառման ժամանակ և վիրավորված ենք, որ մեր հաշվին փորձել են շոու անել: Նաև, որ մամուլի միջոցով  փորձել են  ստեր նեկայացնել, իրենց արդարեցնել, որի հետ կապված փոխկապակցել են նաև այլ պաշտոնական անձանց՝դրանով ցույց տալով իրենց փոքրոգիությունը:

-Ի՞նչ կասեք «մեր դեմ խաղ չկա, ինչ անում ենք, լավ են անում, նախարարը մեր ընկերն է» արտահայտության մասին, որը նշվում է, որ Դուք եք ասել:

-Նման բան չի եղել:Ո՞նց եք պատկերացնում, որ դահլիճում նման բան ասվեր, դա իրենց հերթական  սուտն է ինձ սևացնելու համար:  Նրանք երևի երեկվա հեղեղից  չէին բավարարվել, մի անգամ էլ առավոտյան սկսեցին, հնարավոր  է շարունակվի նաև, բայց  կարծում եմ, հեղեղելուց առաջ պետք է մտածեն,  որ խնդիրներ կան, որոնց մասին մենք էլ կսկսենք խոսել:  Ցավում եմ, որ նման խնդիր է եղել, ցավում եմ, որ անկազմակերպ էր ամեն ինչ և կարելի է ասել՝ մեր  հիշարժան երեկոն փչացրել են: Ցավում եմ, որ  մի մարդ, ով եղել է ՀՀ առողջապահության նախարար, չի արել որևէ քայլ  հոգեկան առողջության ոլորտի համար և ասյօր  նա փորձում է որոշել իմ կոմպետենտությունը հոգեկան առողջության ազգային կենտորնը ղեկավարելու կամ  չղեկավարելու մեջ:

Ես երեկ ոչ մի բան չեմ գրել, քանի որ չէի ուզում շարունակություն տալ, և չէի ուզում ինձ թույլ տալ իջնել այն մակարդակին, որին իրենք սովոր են եղել անցյալ Հայաստանում:

-Պարոն Վանեսյան անդրադառնանք նաև Ձեր և Արսեն Թորոսյանի հարաբերություններին: Դուք  ընկերնե՞ր եք:

-Արսեն Թորոսյանը այնպիսի  ղեկավար է, որի համար ընկերական հարաբերությունները երկրորդական են և մենք շփվում ենք իրար հետ որպես գործընկերներ: Բժշկական աշխարհում ես շատ ընկերներ ունեմ և զարմացած եմ, որ ընկերներիս ծնողների անունները ևս կան բաց նամակի տակ ստորագրածների թվում: Մեր պարագայում մեր կարևորությունը  նրանում է կայանում, որ ընկերական հարաբերությունները և գործընկերային հարաբերությունները տարանջատված են, և ես երբեք չեմ մոռանում, որ իմ ողջ  գործառույթներով հաշվետու եմ Առողջապահության նախարարությանը: