Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հարազատները հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ղահրամանյանը Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է:
Ղահրամանյանի հարազատները տարածել են հայտարարություն, ըստ որի, նախկին մարզպետը մոտ 20 օր է արդեն, ինչ գտնվում է արտերկրում՝ բուժման նպատակով: