Ազգությամբ հնդիկը Հայաստան է եկել մալարիայիով վարակված


Ազգությամբ հնդիկը Հայաստան է եկել մալարիայիով վարակված
Հոկտեմբեր 25 20:49 2018

Հայաստանում օրերս մալարիայի հերթական բերովի դեպքն է գրանցվել։

NEWS.am–ին Երեւանի Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը պատմեց, որ հիվանդը վարակվել է Հնդկաստանում, սակայն նշաններն ի հայտ են եկել, երբ տեղափոխվել է Հայաստան։

«Ազգությամբ հնդիկ հիվանդը ստացել է համապատասխան դեղորայք եւ դուրս գրվել, մնալու է մեր բժիշկների հսկողության ներքո»,– ասաց նա։

Մհեր Դավիդյանցը հայտնեց, որ Հայաստանում մալարիայի բերովի դեպքեր տարվա ընթացքում միջինը 10 անգամ գրանցվում են, հիմնականում վարակը բերում են Աֆրիկայից եւ Հնդկաստանից։