Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 62- ամյա Միքայել Աթայանը իր վարած КамАЗ մակնիշի 70 RR 909 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց իջնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ և Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, պոկել նրանք և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդին, ով գտնվում էր շոկային վիճակում, այնուհետև նա հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Դավիթ Ավագյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: