13-ամյա աշակերտը ռոբոտ կստեղծի, որը կօգնի ծերերին, հաշմանդամներին


13-ամյա աշակերտը  ռոբոտ կստեղծի, որը կօգնի ծերերին, հաշմանդամներին
Հոկտեմբեր 24 17:41 2018

 

ՏՏ ոլորտում  ՀՀ պետական կրթական մրցանակակաբաշխության ժամանակ Տարվա լավագույն աշակերտի անվանակարգում մրցանակի արժանացավ  Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ  Ռուբեն Սարգսյանը:

Ռուբենը մրցանակին արժանանալու առաջ համապատասխան փուլեր է անցել:  Բացի բարձր առաջադիմություն ունենալը նա ստիպված է եղել պատասխանել  ընդհանուր զարգացվածությունը ստուգող և ՏՏ ոլորտին վերաբերող,  տրամաբանությունը ստուգող տարբեր հարցերի:

ArmDay.am-ի հետ զրույցում 13-ամյա տղան  ասաց, որ  ցանկանում է իր սեփական ծրագրով ռոբոտն ստեղծել, որը կօգնի հատկապես  նրանց, ովքեր անտեսված են ու ուշադրության, խնամքի կարիք ունեն: 

«Իմ ռոբոտը կաշխատի ահեստսկան ինտելեկտի միջոցով, կօգնի ծերերին հաշմանդամներին,կխնամի նրանց, փողոցները անցնելիս կօգնի: Ծերերը անուշադրության են մանտված. կյանքը գնում է, սակայն նրանք ետ են մտնում»,-ասաց Ռուբենը:

Նրա խոսքով՝ գուցե  երկու-երեք տարի անց  կստեղծվի  ռոբոտը: Ամեն բան կախված է Ռուբենի  եռանդից  և  աշխատասիրությունից: