Ինձ առանձնապես չուրախացրեց Երևանի 2800 ամյակի տոնակատարությունը: Ինձ հետաքրքրում է Երևան քաղաքը, ես անհագնստացած եմ Երևանի բախտով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արվեստագետ Լևոն Թոքմաջյանը:
« Երբ ես հիշում եմ թե ինչպես նշվեց Երևանի 2750 ամյակը: Մեծ խանդավառությամբ, ցնծությամբ էին տոնում մարդիկ: Գրիգոր Հասրաթյանը, երբ քաղաքապետ էր, լինելով ճարտարապետ -շինարար, բավականին շատ բան արեց Երևանի համար: Մուրադ Մուրադյանը ևս լավ քաղաքապետ էր, Դրանից հետո բոլոր քաղաքաետերը իշխող կուսակության թելադրանքին են ենթարկվել,հինը քանդել են, նորն էլ չեն կառուցել»,-ասաց նա:
Նրա խոքով՝ այսօրվա Էլիտար շենքերը ոչ մի հեռանկարի հույս չի ներշնչում,արվետսագետը հույս հայտնեց,որ Մեսչյանը կկարգավորի այս հարցը:
«Ես շատ կուզեի,որ Մեսչյանը շուտ գար, որ քաղաքը այսպիսի ծայրահեղ վիճակում չհայտնվեր: Բոլոր շենքերը իրա նման են, ոչ մի ճարտարապետական հնարք չկա: Արաբկիրում բարձրահարկ շենքերը իրար են նայում, մեկի ննջարանը նայում է մյուսի ննջարանին: Հուսամ՝ նոր հյուսիսային պողոտաներ չեն կառուցվի:Ժամանակին կար Քաղաքաշինական խորհուրդ, որը հիմա ձևական է դարձել, ուրիշ բան որոշում են, ուրիշ բան անում:»,-ասաց Լ. Թոքմաջյանը:
Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ արվեստագետը նշեց որ վստահում է Նիկոլ Փաշինյանին և պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ կարողնանա դրսևորել իրենց:
«Եթե Նիկոլը մտածել է, որ նշանակի, ուրեմն ճիշտ է արել: Մենք քաղաքապետ, որ ընտրեցինք, Հայկ Մարությանին չընտրեցինք, էլի Նիկոլին ընտրեցինք»,-ասաց Թոքմաջյանը: