ժՀեղափոխություններն ունեն պատմություն և իրենցից հետո ձևավորում են օրինաչափություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արվեստագետ Դավիթ Գասպարյանը: Նա այդ օրինաչափություններից առանձնացրեց երեքը:
1 oրինաչափություն -Թեկուզ երեք փսլնքոտ,բայց մերը:
Միշտ այդպես է եղել, նորերը եկել են իշխանության գլուխ և բնականաբար իրնեց շուրջը հավաքել իրենց ընկերներին:
2 օրինաչափություն- Խելոքները մտածում են կյանքը փոխելու մասին, նվիրյալները իրականացնում են այն, սրիկաները վայելում են հեղափոխության պտուղները:
Մեր հեղափոխությունը հեռու է այս քայլից:
3 օրինաչափություն-Հեղափոխությոնը լափում է իր զավակներին:
«Մենք հեղափոսխության այն փուլում ենք, երբ արդեն իսկ սկսեց չգործել «թեկուզ երեք փոսլնքոտ,բայց մերը» օրինաչափութոյւնը, որոհետև վարչապետի այն խոսքը, որ կան բարիկադներ կանգնեցնելու ժամանակ և քանդելու ժամանակ, շատ կարևոր ու ճիշտ էր:
Հիմա հենց այդ հաշտության ժամանակն է, որ մղում է կադրեր գտնել ոչ միայն յուրայիննների շրջանում, այլև մասնագետներին բերել գործի գլուխ»,-ասաց Դ. Գասպարյանը:
Արվեստագետը կողմԱրթու է Ա. Մեսչյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակելուն: Նա հատկապես առանձնացրեց Մեսչյանի ձեռագրից Մատենադարանի երկրորդ մասը, որն իր խոսքով՝ առավել դժվար էր անել, քանի որ պետք էր հարմարեցնել հիմնական կառույցին: օրինակ բերվեց նաև Կոմիտասի թանգարանը:
Գասպարյանը անդրադառնալով կադրային նշանակումներին, նշեց, որ լավ է վերաբերվում նաև Հունանս Պողոսյանի ՝Սյունիքի մարզպետ նշանակվելուն:
«Այդ մարդը երկար ճանապարհ անցած մարդ էր ոստիկանանական համակարգում: Հիմա ղեկաարություն փոխվեց, շատ բաներ փոխվեցին, ուժային կառույցից նշանակեցին մարզպետ, ի՞նչ վատ բան է, նույնիսկ շատ լավ է: Ես այդ նշանակումն էլ եմ ողջունում:
Մարդը իրեն համակարգի մեջ է դրսևորում: Վատ համակարգի մեջ կոռումպացված համակարգի մեջ աշխատակիցը ուզի թե չուզի, այդպես պետք է գործի, չուզի դուրս կմնա օղակից, նրա փոխարեն ուրիշը կգա: Առողջ համակարգի մեջ այդ մարդն այլ կերպ կդրսևորի իրեն»,-ասաց նա:
Դավիթ Գասպարյանը նաև մի քանի առաջարկով հանդես եկավ, որոնք անհապաղ բարեփոխման կարիք ունեն, այդ թվում կրթական համակարգում:
«Ես կուզենամ որ վերանա 12-ամյա կրթությունը,դա խայտառակությունէ:Տղաների մի ոտքը դպրոցում է, մյուսը՝ բանակում: Ինչ -որ կերպ պետք է լուծեն այս հարցը»,-ասաց արվեստագետը: